Y Logo
Ի՞ՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԻՄԱՆԱԼ ԴԻԱԲԵՏԻԿ ՈՏՆԱԹԱԹԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ

Ի՞ՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԻՄԱՆԱԼ ԴԻԱԲԵՏԻԿ ՈՏՆԱԹԱԹԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ



Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետի հաճախ հանդիպող բարդություններից մեկն է:
Այս համախտանիշի դեպքում ոտնաթաթին առաջանաում են մեռուկացման օջախներ և վերքեր, որոնք դժվար են ապաքինվում և երբեմն բերում են վերջույթի կորստի:
Օրգանիզմում գլյուկոզայի չկարգավորված փոխանակության հետևանքով սկսվում են վնասվել ստորին վերջույթների
մանր ու մեծ անոթները
նյարդերը
ոսկրահոդային համակարգը
Համախտանիշին բնորոշ են ոտնաթաթի երկարատև չլավացող վերքերը, ոտնաթաթի մանր հոդերի շարժումների սահմանափակումները, ցավը, նեկրոտիկ փոփոխությունները:
Ախտորոշման համար անհրաժեշտ են մանրակրկիտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ:
Ժամանակին դրված գրագետ ախտորոշման ու կատարված բուժման շնորհիվ կարող ենք պահպանել վերջույթի կենսունակությունը և հասնել ցանկալի արդյունքին:
_______________
Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4