Y Logo
ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ ԵՎ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ ԱՐԹՄԵԴՈՒՄ

ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ԿՈՆՍԵՐՎԱՏԻՎ ԵՎ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ ԱՐԹՄԵԴՈՒՄ

Խպիպը (զոբը) վահանաձև գեղձի կայուն ուռուցքանման մեծացումն է,
որը, եթե զուգորդված չէ էնդոկրին դիսֆունկցիայի հետ, կարող է չարտահայտվել ախտանշաններով, բացառությամբ պարանոցի առաջնային մակերեսի դեֆորմացիայի, շնչառության դժվարացման, խեղդոցի, կլլման ակտի դժվարացման, ձայնի տեմբրի փոփոխության, որոնց դեպքում նախ անհրաժեշտ է հերքել վահանաձև գեղձի չարորակ ուռուցքի գոյությունը:


Խպիպը, որը համակցված է հորմոնալ խանգարումներով, որպես կանոն, ուղեկցվում է հիպոթիրեոզին կամ հիպերթիրեոզին բնորոշ ախտանշաններով.
ընդհանուր թուլություն,
քնկոտություն,
դանդաղացած ֆիզիկական և մտավոր գործունեություն,
թուլացած հիշողություն և լսողություն,
ընկճվածություն,
մաշկի չորություն,
մազաթափություն,
փորկապություն,
սակավարյունություն,
քաշի ավելացում,
հուզական լաբիլ վիճակ,
գերքրտնարտադրություն,
անքնություն:


Վերը նշված գանգատների դեպքում դիմեք Արթմեդ բվկ, որտեղ մեր պրոֆեսիոնալ մասնագետները կցուցաբերեն ճշգրիտ բուժօգնություն:
Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4