Y Logo
Աուտիզմ. զգույշ ախտորոշում մասնագիտական կենտրոնում

Աուտիզմ. զգույշ ախտորոշում մասնագիտական կենտրոնում

երեխան աուտիզմ ունի: Մասնագետների կարծիքները ինչպես աուտիզմի ախտորոշման, այնպես էլ բուժման մեթոդների վերաբերյալ հակասական են: «Առողջապահական համակարգ»-ը զրուցել է Նարինե Իսրայելյանի հետ:

դրսեւորումների մասին բժիշկները խոսում էինդեռեւս 18-րդ դարում: Հիվանդության ուսումնասիրությունը տարբեր մասնագետներիմշտական ուսումնասիրության առարկա է, բայց այնկարծես թե լիովին չի բացահայտվել: Որո՞նք են պատճառները, ի՞նչ է, ի վերջո, աուտիզմը:

դրսեւորումներ ունեցողերեխաների թիվը ավելանում է: Բայց դրան զուգահեռ բժիշկները շատ ավելի զգուշորեն են դնում աուտիզմ ախտորոշումը, ինչը իմ կարծիքով, շատ ճիշտ է: Աուտիզմ ախտորոշման համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ: Դա չափազանց նուրբ խնդիր է, և միայն մի քանի չափորոշիչներհաշվի առնելով ախտորոշել աուտիզմ ու երեխայի առաջ փակել դեպի հասարակություն տանող բոլոր ճանապարհները՝ ասելով, թե նա աուտիկ է եւ հեռանկար չունի, կտրականապես չի կարելի: Օրինակ բերեմ. երկու երեխա են բերել բժշկի մոտ: Առաջինի դեպքում աուտիստիկ դրսևորումներ են նկատել ու ցանկանում են հաստատել կամ հերքել հիվանդությունը, երկրորդ երեխան հերթական այցելության է եկել: Բժիշկը ձայն է տալիս, դիմում փոքրիկին անունով: Երկու երեխան էլ նույն վարքն են դրսեւորում, նրանք վախենում են բժշկից եւ չեն արձագանքում: Առաջին երեխայի մասին ասում են՝ չի արձագանքում, ուրեմն աուտիզմ ունի, երկրորդ երեխայի համար ասում են՝ կամակորություն է անում, վախենում է….Որքանո՞վ է ճիշտ նման մոտեցումը, եթե վարքագիծը նույնն է: Ուրախությամբ կարող եմ նշել, որ վերջին տարիներին այդ առումով բավականին մեծ առաջընթաց կա ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Ցանկում նշված գործողությունների կատարելու կամ չկատարելու վրա հիմնվելով՝աուտիզմ ախտորոշումը միանգամից չի դրվում, հիպերդիագնոստիկա է արվում:

այդ հիվանդությունը համարել մտավոր հետամնացություն:

դեռ ուսումնասիրության, բացահայտման փուլում է: Վերջնական կարծիք, թե ինչից է առաջանում, ինչպես է որոշվում և ինչ ընթացք է ունենում աուտիզմը, կարելի է ասել՝ չկա: Պրակտիկ բժիշկները համադրում, հակադրում են իրենց արդյունքները և փորձում ընդհանուր հայտարարի գալ: Կարծիք կա, որ դա մտավոր հետամնացություն է, երբ ուղեղը սահմանափակ հնարավորություններ ունի, ոմանք էլ առաջ են տանում այն տեսակետը, որ այն հինգ-վեց տարեկանից հետո առաջացողմանկական շիզոֆրենիա է:

նաեւ խոսքի հապաղումը, ուշադրության կենտրոնացած չլինելը, շրջապատի հետ շփվելու ցանկության բացակայությունը..... Սակայն ուզում եմ ընդգծել. մարդիկ տարբեր են ինչպես արտաքինով, այնպես էլ ներաշխարհով:Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչն եք անվանում աուտիզմ, ինչն եք մենք տվյալ երեխայի տկարություն անվանում: Այն, որ շատ չի՞ շփվում, այն, որ ունի միայն իրեն հատուկհետաքրքրություննե՞ր, այն, որ շփման մեջ առաջարկում է իր որոշումնե՞րը…..Դա խիստ հարաբերական է, մենք դա կուզենք՝ կհամարենք աուտիստիսկ և թերություն, չենք ուզի՝ չենք համարի: Աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող երեխաների մեջ, ի դեպ, շատ են օժտված երեխաները, անգամ հանճարները:

դրսևորումները էմոցիոնալ դեպրիվացիայի,վախիկամ ուղեղի թթվածնային քաղցի հետևանք են: Երբ մենք ուսումնասիրում ենք այդ երեխաներին տեսնում ենք, որ նրանցից շատերը ունեն ուղեղի թթվածնային պակասի խնդիր, որն առաջացել է ծննդաբերության կամ հղիության ընթացքում: Այդ փոքրիկներիուղեղը շուտ է հոգնում, չի հանդուրժում բարձր աղմուկ, անօդ տարածք: Երեխան ունի վախեր՝ բժշկական միջամտությունից, ցավից, մարդկանցից: Հենց դրա արդյունքում էլ երեխաները սահմանափակում են շփումները: Երբ հաղթահարվում է վախը, նրանք մյուս երեխաներից ավելի շփվող են դառնում: Կարող են օտարին էլ մոտենալ, ձեռքից բռնել, ուզենալ իրենց ներկայացնել:

Էմոցիոնալ դեպրիվացիայի պատճառը ծնողների, հատկապես մայրիկի հետ հուզական կապիբացակայությունը կամ փակվածությունն է: Երեխան մինչեւ որոշակի տարիքը ամեն ինչ անում է միայն մայրիկի համար: Երբեմն, սակայն,ինչ-ինչ պատճառներով երեխայի և մոր միջեւ ճիշտ հուզական կապ չի հաստատվում: Չենք կարող ասել, որ դա սիրո բացակայության պատճառով է: Հակառակը, կարող է լինել նաև սիրո ավելցուկի արդյունք: Երեխան չի դիտարկվում որպես անհատականություն, նա դառնում է խնամքի առարկա: Փոքրիկի համար արվում է ամեն ինչ և նա չի հասցնում ինքն իրեն բացահայտել: Երեխան բացարձակ խնամքի տակ է, շատ սիրված, շատ վախենում են նրա առողջության համար, բայց բացակայում է մարդ և մարդուկ հոգեբանական շփումը: Պետք է հիշել, որ երեխան որպես անհատականություն ձևավորվում է դեռ ներարգանդային շրջանից: Պետք է հարգել նրա անհատականությունը եւ շփվել նրա հետ որպես մարդու՝ անհատի հետ:

Որո՞նք են առաջին քայլերը, որ պետք է անեն ծնողները, երբ կասկած կա, որ գործ ունեն աուտիզմ ախտորոշման հետ:

ճակատագիրը: Ընտանիքըկամ ընդունում է, որ երեխան հիվանդ էու նրա հետ վարվում, որպես ոչ լիարժեք մարդու,կամ էլ վանում է այդ միտքը եւ համարում, որ երեխան ոչ թե տարօրինակ է, այլ՝ յուրօրինակ: Ես շատ պատմություններ գիտեմ, երբ ծնողներնանգամ բժշկի չեն տարել փոքրիկին, իրենց սիրով, հոգատարությամբ, ճիշտ վերաբերմունքով են փորձել հաղթահարել խնդիրը եւ դա հրաշալի ստացվել է: Դա, իհարկե, ուժեղ ծնողների վարքագիծ է, որոնք ամուր կանգնած են հողին եւ պատրաստ են իրենց փոքրիկին ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա, օգնել բացահայտել աշխարհը ու ինքն իրեն:

պետք է դիմել մասնագետի, որովհետեւ ընտանիքում տիրող մթնոլորտը, վախը, անհանգստությունը անմիջականորեն ազդում եներեխայի վրա և ավելի բարդացնում նրա վիճակը: Բժշկի դիմելը կարևոր է նաեւ հստակ ախտորոշումը իմանալու համար: Իսկ գուցե երեխան ավելի լուրջ խնդի՞ր ունի, գործ ունենք մտավոր հետամնացության կամ էլ մանկական շիզոֆրենիայի հետ: Դա կարող են պարզել միայն մասնագետները: Իսկ աուտիստիկ դրսևորումների ժամանակ համակցված մոտեցում է անհրաժեշտ: Հոգեբանը, նյարդաբանը և ծնողը պետք է աշխատեն միասին՝ լավագույն արդյունքի հասնելու համար:

Ad 1 Ad 2 Ad 3 Ad 4